Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա զրուցեց ցուցարարների հետ, նշեց, թե յուրաքանչյուրս Աստծո զավակ ենք, ստեղծված ենք Աստծո նման։
«Երբ միմյանց հետ ենք խոսում՝ մենք մեզ ենք տեսնում։ Փորձեք մարդկանց հոգին տեսնել, ոչ թե մակերեսը։ Սուրբ գրքում գրված է. «Ոչ տեսածիդ հավատա, ոչ լսածիդ, թե հոգուդ աչքը բաց է, կտեսնես»,- ասաց նա։
Դիմելով ակտիվիստներից մեկին՝ ոստիկանապետը նշեց, թե` մի\' կարդա Սուրբ գիրքը, խոսիր նրա հետ։ Նա նշեց, որ չեն ուզում կոտրել ակտիվիստներին, սպասում են, որ հալալ լինի, հարամ չլինի: «Աշխարհը սատանին է պատկանում, և այդ աշխարհում, որ չարությունն ու գայթակղությունն է տիրում, պետք է Սուրբ Հոգով լցվել, որ առաջ գնալ, որ խավարը փոխարինվի լույսով»։
Գասպարյանը հիշեց նաև իր երիտասարդ տարիների այգիները՝ նշելով, որ այն ժամանակ մեծ էին այգիները ու ավելի վայրի: «Հիմա մտնում ես այգի, ուղեղի ցնցում ես ստանում»,- հավելեց նա։