Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:
Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետև պատասխանել դիմորդների ծնողների և լրագրողների հարցերին: Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն հանդարտ և բնականոն:
Մկրտչյանի խոսքով` քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը, այն մի կողմից կապված է քննությունների այս ընթացակարգի , մյուս կողմից` պայմանավորված է հատկացված տեղերի քանակով: Նա նշել է նաև, որ միջին գիտելիք ունեցող ցանկացած երեխա, նույնիսկ առանց հատուկ պատրաստվածության, առանց կրկնուսույցների ծառայություններից օգտվելու, հնարավորություն ունի իր ուսումը շարունակել բարձրագույն կրթական հաստատություններում:
Նախարարն անդրադարձել է կրթության որակի հետ կապված խնդիրներին` նշելով.«Կրթության որակը խիստ կարևոր է, և հենց այստեղ պետք է վստահել համալսարաններին: Առիթ կունենանք ներկայացնել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագիծը, որտեղ նախարարության գործառույթներում կտրուկ բեռնաթափում է տեղի ունենալու և աճելու է համալսարանական պատասխանատվությունն ու վստահությունը: Համալսարանները պետք է պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի կարողանանք որակ պահանջել»:
Ընդհանուր առմամբ, դիմորդների թիվն այս տարի 11375 է, իսկ այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 6266 դիմորդ: