Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի կողմից կազմակերպած «Էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված 9-րդ միջազգային գիտաժողով»-ին:
Շատ կարևորում եմ այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում, քանի որ փոքր երկրները, ինչպիսին մերն է, խնդիրներով և ոչ հարուստ բնական ռեսուրսներով, աշխարհում իր տեղը հաստատելու համար այլ տարբերակ չունի, բացի մարդկային որակյալ կապիտալի արժևորումից ու զարգացումից: Հայաստանում նման թեմայով, խորությամբ և սոցիալական ուղղվածությամբ գիտաժողովի անցկացումն արդեն հաջողություն է: Հատկապես կարևորում եմ գիտաժողովի սոցիալական պատասխանատվության պահը, քանի որ այսօր աշխարհում գիտության խնդիրը և մեր բոլորի պարտքն է պահպանել այն ինչ ունենք` բնությունը, հասարակությունը, մարդկային ռեսուրսները, որպեսզի ավելի հարմարավետ դարձնենք մեր կյանքը»,- գիտաժողովի բացմանը նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Անդրադառնալով գիտաժողովը Գառնիում անցկացնելու փաստին` նախարարն ընդգծել է.«Այս վայրը էներգետիկ իմաստով շատ կարևոր է մեր ժողովրդի համար, այստեղ կա նախաքրեստոնեական հատված, այստեղ է գտնվում մեր քրիստոնեական խոշոր հուշարձաններից մեկը, ինչպես նաև խորհրդային ժամանակների մեր գիտական խոշոր կենտրոններից մեկը` Գրիգոր Գուրզադյանի կենտրոնը. սա երևի մեր ժողովրդի նաև ապագայի խոհրդանիշն է, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան միավորենք քաղաքակրթական արժեքներում»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանն իր զեկույցում անդրադարձել է գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկին՝ էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական ազդեցության պարզաբանմանը, ինչպես նաև մարդու առողջության համար անվտանգ պայմանների ապահովման հիմնախնդիրներին:
2014 թվականին Բուլղարիայում կայացած 8-րդ գիտաժողովի կազմկոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնը համարվում է միջազգային հեղինակություն ունեցող գիտական կենտրոն, որոշել էր հերթական 9-րդ գիտաժողովը կազմակերպել Հայաստանում: Գիտաժողովը կազմակերպվել էր Նեյրոքիմիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Հաշվի առնելով այն, որ այդ գիտաժողովի մասնակցության հայտ էին ներկայացրել 13 երկրների առաջատար գիտնականներ՝ կենսագիտության ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության /Ֆրանսիա/ և ՀՀ ԿԳ նախարարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նշված գիտաժողովի շրջանակներում կազմակերպել էր հատուկ նիստ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի “UNITWIN” ծրագրով բժշկակենսաբանության բնագավառում (կենսաֆիզիկա և միջավայրի անվտանգություն) հետբուհական (գիտաուսումնական) միջազգային ցանցի ստեղծմանը: