Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ:
Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: \" Մենք Հայաստանում ապրող եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարունակվում է\",- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիերենի ուսուցիչների վերապատրաստում:
Ընդառաջելով Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝ Լևոն Մկրտչյանը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների և եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները: