|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի անդամներին:
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում ձևավորված կրթական համագործակցությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ: Նա միաժամանակ կարևորել է արտասահմանյան բուհերում կրթություն ստացած հայաստանցի ուսանողների պատրաստակամությունը հայրենիք վերադառնալու և ստացած գիտելիքները հանրապետության տնտեսական և հասարակական ոլորտներում ներդնելու գործում: Նախարար Լևոն Մկրտչյանն ողջունել է ակումբ ձևավորելու նախաձեռնությունն ու հույս հայտնել, որ այն ակտիվորեն կհամագործակցի ինչպես Հայսատանում գործող շրջանավարտների այլ ակումբների, այնպես էլ բուհերում գործող ուսանողական կառույցների և միությունների հետ:
Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Սողոմոնյանն իր խոսքում նշել է, որ նորաստեղծ մասնաճյուղը թվով չորրորդն է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Մոսկվայից հետո: Նա վստահեցրել է, որ շրջանավարտները պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել ոչ միայն մասնագիտական ոլորտներում, այլև ռուսաց լեզվի տարածման և զարգացման գործում: Ակումբի անդամները պատրաստակամություն են հայտնել նաև մասնակցել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
ՀՀ ԿԳՆ