|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ռուս-թուրքական հարաբերություններում ծագած խնդիրները կարող է լուծել միայն թուրքական ղեկավարությունը. հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ Интерфакс-ի` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի` հարաբերությունները վերականգնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը` Պեսկովն ասել է. «Կարծում եմ, որ այդ խոսքերին պատասխանը կարելի է գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններում, որոնք նա արել էր նախօրեին: Նախագահ Պուտինը բավական հստակ նշեց մեր դիրքորոշումը: Նա ասաց, որ, անշուշտ, կարգավորման տարբերակներ գտնելու համար որոշ շփումներ կան»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է. «Սակայն ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել այդ խնդիրը, ի վիճակի չէ: Դա կարող է անել միայն թուրքական ղեկավարությունը, որից, անշուշտ, Մոսկվան սպասում է այնպիսի գործողություններ, որոնց մասին ասել էր Պուտինը Աթենքում»: