կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 14:40
Առանց Կատեգորիա

Լիբանանահայ ներդրողները մտադիր են Եղվարդի տարածաշրջանում 600 տնից բաղկացած թաղամաս կառուցել

Լիբանանահայ ներդրողները մտադիր են Եղվարդի տարածաշրջանում 600 տնից բաղկացած թաղամաս կառուցել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչեւ 2800 բնակիչ:

«Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Image may contain: 2 people, people sitting, beard and indoor

Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առեւտրի կենտրոններ, ժամանցային վայրեր:

Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը եւ հրավիրեցին շրջայցի:

Առաջարկը սիրով ընդունեցի՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից եւ ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն»: