Կ.Պոլսում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև հավաքված մի խումբ ակտիվիստներ բողոքել են ընդդեմ Գերմանիայի խորհրդարանի օրակարգ բերված` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի:
Ըստ Haber24-ի՝ ցուցարարները հիմնականում եղել են ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հայտնի թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամներ: Նրանք պարզել են Բունդեսթագին քննադատող պաստառներ ու վանկարկել` «Գերմանական խորհրդարան, դու իրավասու չես» կարգախոսը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: