|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում, ուր քննարկվում էր ոստիկանության` 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին հարց ուղղեց արագաչափերի վերաբերյալ:
«Ի՞նչ ծառայություն է վարորդը ստանում արագաչափերի տուգանքների դիմաց, արդյո՞ք ճանապահներն են վերանորոգվում այդ տուգանքների բռնագանձումներից: Այսքան ծախսերով հանդերձ, վթարներից մահերն ավելացել են, ինչը նշանակում է, որ որակ չի փոխվում»,- ասաց պատգամավորը:
Վ.Եղիազարյանը կոնկրետ չպատասխանեց հարցին, միայն ասաց, որ 2014 թվականին աշխատող արագաչափերի թիվը կազմել է 124, իսկ 2015-ին դրանց թիվը հասել է 169-ի: Նա հավելեց, որ կա նշանակված տուգանքների նվազման տենդենց: