ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով` գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր մեծ առաքելություն է իրականացնում, առաջին հերթին` կամավորական կազմով, իր ստորաբաժանումներով գտնվում է Պաշտպանության բանակում և, որպես ԵԿՄ նախագահ, բավական լուրջ աշխատում է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Այսօր կառավարությունում նախարարը լրագրողներին ասաց, որ տեղյակ չէ Մանվել Գրիգորյանի` զինվորներին հայհոլելու միջադեպի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Մանվել Գրիգորյանն Արցախում հայհոյել է զինվորներին, ովքեր չեն բացել ճանապարհն իր մեքենաների համար: