Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին չի անհանգստացնում ԱԱԾ-ի կողմից կոռուպցիոն սկանդալների բացահայտումը: Այս մասին նա ասաց Էջմիածնում լրագրողների հետ զրույցում: «Աբսալյուտնի չի անհանգստացնում: Լավ են անում, բա էկել են, որ տենց բաներ անեն, հո չեն էկե` կոռուպցիա սարքեն, եկել են դեմն առնելու, բա պտի բացահայտեն»,- ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը` ՀՀԿ-ի` իրենց իշխանության օրոք չէին բացահայտվում, Գրիգորյանն արձագանքեց. «Էդ իշխանությունը, ասենք, ձերը չի՞ էղել: Ես չեմ ձևավորե էդ իշխանությունը: Ի՞նչ գիտես, որ չի բացահայտվե, գնացեք, տեսեք հազարավոր նմանատիպ բաներ բացահայտվել ա»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավել է շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, և որ այդ գումարը Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի իշխանության օրոք է թաքցվել, Գրիգորյանն ասաց. «Էն վախտ էլ են հազարավոր բաներ բացահայտվե: Սաղ վախտ էլ պիտի լինի` մեկը պիտի գողանա, մեկը բռնի»:
Ինչ վերաբերում է ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, Գրիգորյանը նշեց. «Բանակի առաջին օրվանից էս տղեն ծառայության ա եղե, լեյտենանտից եկել-հասել ա ստեղ: Ամենաբարձր ուսումնական հաստատություններում սովորել ա, բոլոր հրամանատարական կետերն անցել ա, շտաբային բոլոր համակարգերն անցել ա, գլուխն աշխատում ա, ֆիզիկապես առողջ, թարմ ա: Մարդն առանց աշխատելու` ոչ մեկն իրավունք չունի գնահատական տալու»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին` Արթուր Ասատրյանը ուզում է Էջմիածնում գործընթացներ սկսել, Գրիգորյանն ասաց. «Արթուր Ասատրյանն ի՞նչ գործ ունի Էջմիածնի հետ, իրա համար` Շվեյցարիայի բնակիչ ա, ի՞նչ ա ուզում բացահայտի, կամ ինչ ուզում ա, թող բացահայտի: Ստեղ դատախազություն կա, ԿԳԲ էլ կա: Ինքն ի՞նչ կապ ունի Էջմիածնի հետ»: