Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ՎՊ 2015թ. տարեկան գործունեությունը, որը ներկայացնում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նրան հարցրեց, թե ինչո՞ւ է, ըստ ՎՊ զեկույցի, սոցիալական ոլորտը շարունակում մնալ բարձր ռիսկային, և ինչո՞ւ գնումների ընթացակարգում խախտումները չեն վերանում:
Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում է սոցիալական ոլորտը ռիսկային, Հայաստանում այդ ոլորտը շարունակում է մնալ բարձր ռիսկային խախտումների մասով:
«Չեմ ուզում խոսել նախկինում թոշակների մասով բացահայտումների մասին, միայն կասեմ, որ ՎՊ-ն ունի որոշում` 100 տոկոսով ստուգել բոլոր մարզերի սոցիալական գրասենյակները: Դա ահռելի աշխատանք է, մեկ տարվա աշխատանք չէ, այն կավարտենք Երևանում: Խնդիր է դրվել մեկ առ մեկ նայել բոլոր գործերը: Չգիտեմ` մյուս տարի կավարտե՞նք այդ ստուգումները, թե՞ ոչ»,- ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ գնման ընթացակարգը նույնպես ռիսկային ոլորտ է, բայց նաև կան օրինակներ, որ այդ ոլորտում որոշ խախտումներ վերացել են մի քանի տարվա բացահայտումներից հետո: «Դեռ կան ռիսկեր գնումների ոլորտում, ՎՊ-ն ունի իր առաջարկությունները: Մենք առաջարկում ենք կառավարությանը սահմանել պետական հսկիչ գներ»,- ասաց նա: