կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 08:49
Քաղաքական

Մարզերի սոցիալական ծառայություններում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել. «Հրապարակ»

Մարզերի սոցիալական ծառայություններում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մարզերի սոցիալական ծառայություններում և տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումները դեռ չեն ավարտվել։ Որոշ կառույցներում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք կհայտնվեն իրավապահների սեղանին։ Անցած շաբաթ վարչապետը կառավարության նիստում նշեց, որ պաշտոնանկություններ կլինեն։ Ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում, երեկ հարցրինք կառավարության մեր աղբյուրին։ Պարզվեց՝ ոչ բոլոր մարզերում են ստուգումներն ավարտվել, սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով ապօրինություններ թույլ տվածներից ազատվելու գործընթաց կազմակերպեն, հավանաբար՝ հաջորդ ամիս»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։