կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 11:59
Տարածաշրջան

Հայաստանի հետ մեր համագործակցությունը ռազմավարական չէ. Վրաստանի ՊՆ ղեկավար

Հայաստանի հետ մեր համագործակցությունը ռազմավարական չէ. Վրաստանի ՊՆ ղեկավար

Հայաստանի ընտրությունը որոշում է այդ երկրի հետ համագործակցության մակարդակը` բարեկամական, բայց ոչ` ռազմավարական. Ադրբեջանում Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը եզրափակող ասուլիսում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խեդաշելին:

Ըստ նրա` Վրաստանի նպատակը եվրաատլանտյան ինտեգրումն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ պատճառով վրաց- թուրքական համագործակցությունը ռազմավարական է, իսկ Հայաստանի հետ նման հանգամանքը չի կապում. հայտնում է apsny.ge-ն:

«Մենք ընտրություն չենք անում: Ես Երևանում էի 2016-ի հունվարին, որտեղ ասացի, որ Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են...  Վրաստանը շատ բարեկամներ, գործընկերներ ունի: Մենք աշխատում ենք շատ երկրների հետ: Վրաստանի համար այսօր ամենակարևորը տարածաշրջանում խաղաղությունն է: Մենք կանենք ամեն հնարավորը, որ լինենք կայունության համաձայնագրի մաս, աշխարհի մաս: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, նա մեր հարևանն է, և մեր միջև խնդիրներ չեն լինի, սակայն, ինչպես ասացի, գոյություն ունի գործընկերություն, ճանապարհ, ուր գնում ենք միասին` Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանն էլ է ուզում լինել ՆԱՏՕ-ի անդամ: Հայաստանն այլ ընտրություն է կատարել` միացել է Եվրասիական Միությանը, մենք այնտեղ չենք պատրաստվում գնալ»,- ասել է Խիդաշելին:

Նա հավելել է, որ Վրաստանում հայկական մեծ համայնք կա, այդ պատճառով Հայաստանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանի հետ: