|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Թշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի միաբանների համար։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում մերժել հավատ և քրիստոնեական բարոյականություն չունեցող դավաճանի ազգակործան, սրբապիղծ օրակարգը, լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մայր Աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում ինքներս կլինենք պաշտպանության առաջին շարքերում:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում