Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արդեն հայտնել ենք, որ անցած գիշեր հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
Գարիկ Մովսիսյանը Տավուշի մարզի Զորական գյուղից էր: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ Գարիկը մեկ տարվա ծառայող էր, ընտանիքի երկրորդ արու զավակը:
«Նրանց ընտանիքը սրանից 15-20 տարի առաջ թունավորվել էր, քույրը մահացել էր: Գարիկը ունի նաև իրենից մեծ եղբայր` 26-27 տարեկան: Նա պարտադիր զինծառայությունը կատարել է և վերադարձել տուն: Բացի հորից ու մորից, ընտանիքում նաև տատիկ ունեն: Գյուղի մարդիկ են, ու հասկանալի է, թե ինչ սոցիալական պայմաններում են ապրում»,- ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ ծնողները որդու զոհվելու մասին լուրն իմացել են առավոտյան: «Տղայի մարմինն այսօր երեկոյան կտեղափոխեն գյուղ, իսկ հուղարկավորությունը ե՞րբ կլինի, դեռևս չեմ կարող ասել»,- եզրափակեց գյուղապետը: