Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեւան քաղաքի` 2014 թվականի բյուջեով 80 միլիոն դրամ է նախատեսված մայրաքաղաքում դրոշների ցանցի սպասարկման եւ պահպանման համար: Այդ ծախսերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը արդարացված համարեց, քանի որ դա ծրագիր է, որն իրականացվում է մեր քաղաքում, նաեւ «Պետական դրոշի մասին» օրենքի պահանջն է:
Ըստ փոխքաղաքապետի` պետական դրոշն իր ներկայությունը պետք է ունենա մայրաքաղաքում` օրենքով հաստատված այն շենքերի վրա, որոնք նախատեսված են «Պետական դրոշի մասին» օրենքով` հասարակական, պետական, քաղաքական նշանակության շենքերի, ուսումնական հաստատությունների եւ այլն:
«Ինչու` ոչ, ինչպես բնորոշ է աշխարհի շատ քաղաքներին` տարբեր դիրքերում տեղադրված են մեծ ֆորմատի պետական դրոշներ: Աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում այդ մշակույթը կա, մենք էլ ենք ստեղծում այդ մշակույթը: Դեռ էլի տեղադրելու տեղ ու կարիք կա, այնպես որ` այդ ծախսերն ամբողջովին արդարացված են»,- ասաց Կամո Արեյանը` մասնավորեցնելով, թե դրոշակիր սյունը մաշվում է, մթնոլորտային ազդեցություններից կարող է վնասվել, իսկ դրոշի նյութը կտորն է, որը ժամանակի ընթացքում մաշվում է, այն փոխելու խնդիրը կա եւ այլն: Այնպես որ, ըստ Արեյանի, ստեղծվել է մի ցանց, որը պետք է պահպանել, շահագործել, սպասարկել: