|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ամերիկյան Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Աբոտը հայտարարություն է տարածել այն մասին, որ ծագումով Տեխասից, ոստիկանական բռնության զոհ դարձած աֆրոամերիկաի Ջորջ Ֆլոյդի մահը կփոխի ԱՄՆ-ի պատմության ընթացքը. այս մասին գրում է CNN-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա վատագույն ողբերգություններից մեկն է, որ երբևէ տեսել եմ։ Ջորջ Ֆլոյդը կփոխի ԱՄՆ-ի պատմության ընթացը։ Ֆլոյդը հենց այնպես չի մահացել։ Նրա կյանքը կմնա կենդանի հիշեցում առ այն, թե ինչպես է Ամերիկան արձագանքում նման ողբերգությանը», ու խոստացել զոհի ընտանիքին ներգրավել նահանգի ոստիկանական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներում և այդ հարցով օրենսդրական բոլոր նախաձեռնություններում։