կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-25 13:19
Տարածաշրջան

Որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ` կիսում ենք ձեր ցավը. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ` կիսում ենք ձեր ցավը. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Երկու հազարից ավելի հայ մտավորականի, իրենց տներից հանելով և մահվան ուղարկելով, սկսեցին մի գործընթաց, որը շարունակվեց հարյուրհազարավոր հայերի աքսորով և մեծ մասի համակարգված սպանություններով: Մարդկության դեմ հանցանքներն անիծելը, պատմական իրողությունների հետ առերեսվելը, համոզմունքներից ներողություն խնդրելը և արդարության ճանապարհներ գտնելը համատեղ ապագայի համար անփոխարինելի քայլ է: Որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ` կիսում ենք ձեր ցավը և այդ ընթացքում մահացածներին հարգանքով հիշում»,- ասվում է հայտարարության մեջ:

 ԺԴԿ-ն նաև նշել է, որ շարունակվում են բազմազանությունը վերացնելուն և միատարր հասարակություն ստեղծելուն ուղղված քայլերը` «Մեկ զգ, մեկ կրոն, մեկ լեզու» հայեցակարգի շրջանակներում: