Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՌԴ-ն չի պատրաստվում Հայաստանին և Ադրբեջանին «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր» պարտադրել: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական АзерТАдж-ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ կողմերը պետք է ինքնուրույն համաձայնության հասնեն` առանց արտաքին ճնշմումների, դա է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը:
Պուտինը մանրամասնել է, որ փոխհամաձայնության հասնելը պետք է ենթադրի օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև:
Ըստ ՌԴ նախագահի` կարգավորման վերջնական նպատակը այնպիսի համաձայնությունն է, որի դեպքում կողմերից ոչ մեկը չի լինի հաղթողի կամ պարտվողի դերում, զիջումները պետք է փոխադարձ լինեն, յուրաքանչյուր կողմի շահերը պետք է հասկանալի լինեն Հայաստանի և Ադրբեջանի հասարակական մտքի համար:
«Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք, որ տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն հաստատվի, որպեսզի այլևս անմեղ մարդիկ չզոհվեն, բացվեն սահմանները և վերականգնվեն տնտեսական կապերը»,- ասել է Պուտինը: