կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 16:40
Քաղաքական

Բողոքի ցույց` Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ

Բողոքի ցույց` Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ

Փետրվարի 28-ին Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ՝ նվիրված Սումգայիթի ողբերգության 25-ամյա տարելիցին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացված ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ:

 

Իրենց խոսքում ցույցի մասնակիցներն նշել են, որ սեփական պատմության անտեսումը երբեւէ չի հանգեցրել խնդրի լուծմանը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա եւ անհրաժեշտ է պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպված եւ իրագործած անձանց:

 

Ցույցի մասնակիցները նաեւ պահանջել են դադարեցնել վերջին ժամանակաշրջանում մեծ թափ ստացած հակահայ հիստերիան՝ Հայաստանի, Արցախի եւ, ընդհանրապես, ողջ հայության նկատմամբ, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: