|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
90-ականների Ղարաբաղյան ազատամարտի մասնակից, Մարտունու երրորդ պաշտպանական գումարտակի ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ինքն էլ է միանում Արկադի Տեր-Թադևոսյանի կոչին և Հայաստան է կանչում ռազմական փորձագետների, զինվորականների և պարզապես գիտակից հայերի, ովքեր կարող են մեր երկրին դուրս բերել այս ծանրագույն վիճակից:
«Իշխանություն ու ընդդիմություն խաղալու ժամանակ չկա: Եթե չսթափվենք, տեղի կունենա ահավոր բան: Իսկապես ռազմական մասնագետներ են պետք, ոչ թե այսօրվա գեներալիտետի գլխաքանակը: Մեր երեսից, մեր իշխանությունների երեսից է, որ նման բաներ են տեղի ունենում: Էլի մեր երեսից էր, որ ցեղասպանվեցինք: Նույն թուրքն էլ ռուսն է, Վենետիկի հանձնաժողովն էլ նույն թուրքն է»,- ասաց նա և հավելեց. «Ռազմագետ մարդիկ թող գան, լցվեն` խելացի մարդիկ, միայն այդ դեպքում կարող ենք սա հաղթահարել»:
Խաչատրյանը նշեց նաև, որ ինքն անհանգստացած է` ինչո՞ւ են լույսը, հեռախոսը, գազը ուրիշի տրամադրության տակ: «Ցանկացած պահի այդ ամենը կարելի է պարզապես պարալիզացնել»,- մտահոգություն հայտնեց նա: