|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում է 3,5 ամիս: Այս ընթացքում գործով անցնող բոլոր մեղադրյալները, կարելի է ասել, ամեն ինչ պատմել են իրավապահներին, այդ թվում նաեւ թե խմբի անդամներից ում ինչ գործառույթ է վերապահված եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, սակայն, որ մինչ օրս ցուցմունք չտված եզակի մեղադրյալներից մեկը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանն է՝ Զիմ մականունով: Նա պնդում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում եւ գործի հետ կապ չունի: Փոխարենը գործով անցնող մյուս մեղադրյալների ցուցմունքների մի մասը հենց նրա դեմ է ուղղված:
Մասնավորապես, ըստ նույն լուրերի՝ մեղադրյալներից 5-ը ԱԱԾ քննիչներին ասել են, որ իրենք ծրագրած են եղել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, եւ որ իբր այդ գործառույթը հանձնարարված է եղել հենց Հարություն Սարիբեկյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում