կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 14:27
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի կուսակիցն ընդունում է` ընդդիմության նկատմամբ հավատ չկա

Նիկոլ Փաշինյանի կուսակիցն ընդունում է` ընդդիմության նկատմամբ հավատ չկա

Վստահությունն իսկապես ամենարժեքավոր բանն է: «Եթե իշխանությունների նկատմամբ չկա հավատ, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ ողջ բեռը իշխանության վրա է, բայց որ ընդդիմության նկատմամբ չկա հավատ, արդեն վատ է, խոր արմատներ ունի»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Պատգամավորն այս դիտարկումներն արեց  ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի այն ասածին, թե իշխանության նկատմամբ հավատ չկա նաև այն պարագայում, որ իշխանությունները չեն ցանկանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծում փոխել ընտրացուցակների հրապարակման դրույթը: Ալեքսանյանի խոսքով`ընտրացուցակների հրապարակման հետ կապված պետք է հաշվարկել, համադրել պլյուսներն ու մինուսները:

Պատգամավորը նշեց, որ քննարկման նյութ կարող է լինել  նաև վստահված անձանց թվի հետ կապված դրույթը: Ըստ ՀՀԿ-ականի` կարևոր է այն, որ ցանկացած քաղաքական գործիչ և ցանկացած մարդ պետք է իր գործունեությամբ նմանվի այն ամենին, ինչի մասին խոսում է. հասարակությունը խելոք է և միշտ իր գնահատականը տալիս է:

Ալեն Սիմոնյանն էլ համաձայնեց այն դիրքորոշմանը, որ ընդդիմության նկատմամբ հավատ չկա: «Վստահություն չկա նաև ընդդիմության նկատմամբ: Հասարակությունը քվեարկում է ընդդիմության օգտին, բայց չի կարողանում այդ ձայները ֆիքսելԼ Դա իշխանության  խնդիրը չէ, ընդդիմության խնդիրն է»,- ասաց նա: