|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Տեղեկացրել էինք, որ Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել իր համերգները ՀՀ-ում, ՌԴ-ում և Էստոնիայում: Նշենք, որ Ռամազոտիի հայաստանյան համերգի կազմակերպիչը Forpostart Production-ն է:
Yerkir.am-ին ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ընկերության տնօրեն Զառա Մխեյանն այս պահին Մոսկվայում է:
«Քանի որ համերգը չեղյալ էր հայտարարել ռուսական կողմը, այժմ ընթանում են բանակցություններ` հայաստանյան համերգը կայացնելու համար»,- տեղեկացրին ընկերության մամուլի բաժնից:
Ընկերությունն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: