|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը։
««Շերեմետևո» օդանավակայանն անանուն հաղորդագրություն է ստացել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից»,- ասել է աղբյուրը։
Flightradar24-ի հաղորդմամբ՝ այս պահին Երևանից «Վնուկովո» թռչում է Boeing ինքնաթիռ։ Առավոտյան «Շերեմետևո» մեկնող ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։