Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում: Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման համար անհարժեշտ էր ձեռքբերել նոր պատվաստանյութ, քանի որ մինչ այդ օգտագործվողները (A Iran 2005, A TUR 20/06, A22 IRQ64, A SEA-97) չէին կարող ապահովել պատշաճ վարակամերժություն կենդանիների մոտ:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեռ հունվարին էր բանակցություններ վարել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հնարավորինս արագ պահանջվող պատվաստանյութն արտադրելու և Հայաստան տեղափոխելու մասին: Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի արտադրած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 մլն 200 հազար դոզա, նախատեսված ժամկետում արդեն Հայաստանում է: Ծառայության անասնաբուժություն տեսչությունն իր վերահսկողության տակ կպահի գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ պատվաստելու աշխատանքները՝ ապահովելով պատվաստանյութի անմիջապես բաշխումը մարզերով և կանխարգելիչ աշխատանքների արագ իրականացումը:
Պատվաստանյութը պատրաստվել է Դեղերի արտադրության և որակի վերահսկողության կազմակերպության (GMP EC) միջազգային նորմերին համապատասխան և հանդիսանում է անասնաբուժական բարձրորակ դեղամիջոց: