կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 10:34
Հասարակություն

Սպանություն` Տավուշում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Սպանություն` Տավուշում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Մարտի 18-ին` ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Վրեժ Մ.-ն և «կլինիկական մահ» ախտորոշմամբ` 1988 թ. ծնված Գագիկ Ճաղարյանը: 

Պարզվել է, որ Վրեժ Մ.-ն հետույքի շրջանում ծակող-կտրող գործիքով ստացել է մարմնական վնասվածք, իսկ Գ. Ճաղարյանը սրտի շրջանում ծակող-կտրող գործիքով ստացած վնասվածքից մահացել է:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի և ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տավուշի ջրամբարի մոտ, վիճաբանության ժամանակ, Վրեժ Մ.-ին վնասվածքը պատճառել և Գագիկ Ճաղարյանին հարվածել ու սպանել է 1991 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:

Գրիգոր Մ.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: