Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ` հունիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Վարդենիսում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից:
Հունիսի 28-ին ժ.00.05-ին Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ.ծնված քաղաքացի:
Պարզվել է, որ հունիսի 27-ին ժ.23.35-ի սահմաններում անհայտ անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ:
Ստացած մարմնական վնասվածքներից, նույն օրը ժ. 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն։