|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հայաստան ներկրվող ռուսական գազի գնի նվազեցման վերաբերյալ որոշում դեռևս չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին՝ գազի էժանացման շուրջ տարվող բանակցությունները արդյունք տվե՞լ են, վարչապետը պատասխանեց. «Որոշում չկա, բայց կա քննարկում: Երբ հանրապետության նախագահը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել էին հարցը, և հիմա նախարարությունները «Գազպրոմ Արմենիան»-ի հետ գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ»:
Իսկ հարցին՝ գազի դիմաց ռուբլիով վճարելու պայմանավորվածություն կա՞, պատասխանեց. «Այս մասով դեռ առաջընթաց չունենք, բայց հարցը ԵՏՄ շրջանակներում քննարկում ենք»: