կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 14:53
Քաղաքական

Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է. Փոստանջյան

Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է. Փոստանջյան

Խորհրդարանական խմբակցություններն այսօր ԱԺ-ում հանդիպումներ են ունենում Վենետիկի հանձնաժողովի հետ:

Հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրուցում նշեց, որ իրենք հանդիպման ժամանակ բարձրացրել են Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման Վենետիկ ուղարկելու հարցը: «Մեր կարծիքով` Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ կարծիքի հրապարակումից, քանի դեռ բանակցությունների ներքին ընթացքն ավարտված չէ», – ընդգծեց նա:

Զուրաբյանը նաև նշեց, որ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ խոսել են ընտրությունից հետո ցուցակների հրապարակման մասին:

Հանդիպումից հետո իրենց խմբակցության ներկայացրած դիրքորոշումների մասին խոսեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա հայտարարեց, որ ներկայացրել են Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու խնդրահարույց հարցերը: 

Փոստանջյանը նշեց, որ իրենք հանդիպման ընթացքում կարևորել են մի շարք դրույթներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտրացուցակների հրապարակմանը, ազգային փոքրամասնությունների խնդրին: Փոստանջյանի խոսքով`իշխանությունները սրա միջոցով իրենց համար ոչ ցանկալի կուսակցությունների համար լրացուցիչ խնդիրներ են ստեղծում:

Ըստ նրա` Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները շատ ուշադիր լսել են իրենց առաջարկները  և արել համապատասխան գրառումներ: «Իհարկե լսեցին, իհարկե, գրառումները կատարեցին, հավաքագրեցին, որից հետո տեսնենք` ինչ կլինի: Կային ճշտող հարցեր, միգուցե տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է, միգուցե չապահովեն»,- հայտնեց Փոստանջյանը: