|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«ՀԺ»-ն գրում է. «Շուտով Հայաստանում վաճառվող երեխայի տակդիրի (փամփերսի) գինը կտրուկ կնվազի, քանի որ այս շուկայում հայտնվել է դրա ներկրմամբ զբաղվող երկրորդ ընկերությունը, որն արդեն վաճառքի է հանել տակդիրներն էական ցածր գնով։ Օրինակ «Pampers» տեսակի տակդիրի 5– րդ համարի մեկ տուտը եթե նախկինում վաճառվում էր և հիմա էլ որոշ վաճառակետերում վաճառվում Է 7370 դրամով, ապա նոր գինը կազմում Է 5600 դրամ։
Փորձեցինք տակդիրների ներմուծմամբ զբաղվող դեռևս միակ հայտնի ընկերությունից «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ից պարզել արդյոք իրենք իջեցրե՞լ են տակդիրի գինը։
«Մենք այս պահին այնպես չի, որ էժան ենք վաճառում, որովհետև շուկայում կա շատ փամփերս, որը Թուրքիայից Է ներկրվում անհայտ ճանապարհով ու, բնականաբար, այդ պատճառով Էլ առանց հարկի վաճառում են, հարկ չեն վճարում ու բավականին մատչելի են վաճառում, քան ընկերությունը, որը ներկրում Է, հարկ է վճարում, աշխատող Է պահում ու ունի թանկ ապրանք»,– մեր զրույցում ասաց ընկերության վաճառքի բաժնի պատասխանատուն՝ նշելով, որ իրենք արդեն մեկ տարուց ավելի Է տակդիրների գինը չեն փոխել»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում