կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-31 14:35
Հասարակություն

Կարտոֆիլի գինը կնվազի. Արթուր Խաչատրյան

Կարտոֆիլի գինը կնվազի. Արթուր Խաչատրյան

Օգոստոսի 29-ի դրությամբ Հովտաշատի մեծածախ առևտրի շուկայում մեկ կգ լոլիկն արժե 150-300 դրամ, իսկ ջերմոցի լոլիկն արժե 350-400 դրամ: Նման տվյալ այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նախարարը պարզաբանեց, որ նախորդ տարվա համեմատ արձանագրված լոլիկի և մի քանի այլ բանջարեղենների գնաճը պայմանավորված է ջերմային բարձր ֆոնով: «Լոլիկի, սմբուկի և տաքդեղի որոշակի բարձր գինը պայմանավորված է հուլիս ամսին Արարատյան դաշտում ցերեկային և գիշերային ժամերին գրանցված բարձր ջերմային ֆոնով, որի պայմաններում տեղի է ունեցել ծաղկավիժում, խաթարվել է պտղագոյացման պրոցեսը»,-նշեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ կարտոֆիլի մեծածախ գինը 100-150 դրամ է, ինչը նախորդ տարիների ցուցանիշի համամատ բարձր է: Դա ըստ նախարարի` պայմանավորված է այն հանգամանքով, որ Արարատյան դաշտի կարտոֆիլը շուտով կսպառվի: Փոխարենը մի քանի օրից շուկայում կլինի Շիրակի և Գեղարքունիկի մարզերում աճեցված կարտոֆիլ և գնանկում կլինի:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը երկու օրվա պարբերականությամբ գների մոնիթորինգ է իրականացնում: Հարցին, թե ինչու՞ է մանրածախ շուկայում միրգ-բանջարեղենի գինն այդչափ բարձր, Խաչատրյանը պատասխանեց, որ մանրածախ ցանցն իրենց վերահսկողության տակ չէ: «Մանրածախ առևտրով զբաղվում են մասնավոր ընկերություններ կամ անձինք, և եթե առկա է հակամրցակցային պահվածք, ապա կա տնտեսական մրցակցության պատպանության պետական հանձնաժողովը պետք է զբաղվի դրանով»,-նշեց նա: