|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պատանեկան օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ` գեղասահորդ Անաստասիա Գալուստյանի գլխավոր մարզիչ` Գեորգի Գալուստյանի կարծիքով` կարճ ծրագրում մարզուհին ունեցավ իր լավագույն ելույթներից մեկը:
«Այս մրցաշրջանում պատանեկան օլիմպիական խաղերի կարճ ծրագրի` Անաստասիայի ելույթը լավագույններից մեկն էր: Մենք արժանի գնահատական չստացանք: Իմ կարծիքով` մենք մրցավարների աջակցությունը չունենք: Այդ իսկ պատճառով ավելի բարձր հորիզոնականների համար չենք կարողանա պայքարել: Մինչև չունենանք մրցավարների աջակցությունը, կմնանք միջին հորիզոնականներում: Ազատ ծրագրում կանենք ամեն ինչ` ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է գեղասահորդի հայրը, ով նաև Անաստասիայի անձնական մարզիչն է:
Պատանեկան օլիմպիական խաղերում գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է: Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ: Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և, հավաքելով 55,89 միավոր, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: