կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 16:53
Քաղաքական

44-օրյային մենք չստացանք այն զորակցությունը, ինչն առկա է Ուկրաինայի պարագայում

44-օրյային մենք չստացանք այն զորակցությունը, ինչն առկա է Ուկրաինայի պարագայում

ՀՄԸՄ- ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Սանդրա Վարդանյանը գրում է.

«Այսօր նայեցի իմ էլեկտրոնային փոստը և ՖԲ հարթակը ու նկատեցի, որ Համաշխարհային Սկաուտական Շարժման տարբեր միավորումներ և, ի մասնավորի, Եվրասիական տարածաշրջանի անդամ կազմակերպությունները, տարբեր ձևաչափերով, իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել Ուկրաինայի կազմակերպությանն ու անդամներին:

Երևի այդ կազմակերպություններից և ոչ մեկը ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի չափ չի կարող զգալ նման աջակցության կարևորությունը (որը մենք էդպես էլ չստացանք):

Ընդամենը 2020 թվականի սեպտեմբերին մենք մեր անդամների հետ նույն վիճակում էինք հայտնվել, մեր մաշկի վրա զգալով պատերազմի աղետալի հետևանքները: Բացի այն, որ մեր կազմակերպությունը աջակցում էր պատերազմից տուժած բնակչությանը, այլև դիմագրավում էր ամեն օր ռազմաճակատից եկած սարսափելի տեղեկատվությանը:

Այդ պատերազմում մենք կորցրեցինք մեր սկաուտներից և անդամներից 10 հոգի, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր խաղաղության ու ապահովության: Բայց, անկախ ամեն ինչից, ելնելով մարդկային, ազգային և սկաուտական արժեքներից, գիտակցելով պատերազմների աղետաբեր հետևանքները երկրների, ժողովուրդների և սերունդների համար, ցանկանում եմ, որ շուտ վերականգնվի խաղաղությունը մեր տարածաշրջանում, և բոլորը վերադառնան իրենց բնականոն կյանքին:

Աստված բոլորիս պահապան...»։