կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-15 15:25
Աշխարհ

Ցեղասպանության պատճառը կրոնը չէր. Ազնավուրի հարցազրույցը` CNN-ին

Ցեղասպանության պատճառը կրոնը չէր. Ազնավուրի հարցազրույցը` CNN-ին

Աշխարհահռչակ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին՝ անդրադառնալով նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցին։

Հիշեցնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ոգեկոչելու նպատակով Ազնավուրի` Հայաստան այցի մասին՝ լրագրող Բեքի Անդըերսենը մեջբերել է Ազնավուրի խոսքերը, որ իր համար ամենևին էլ կարևոր չէ` մարդիկ պատրա՞ստ են օգտագործել «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ, կարևորը տեղի ունեցածը ճանաչելն է:

«Բոլորը՝ ֆրանսիացիները ճանաչել են այն, գերմանացիները հիանալիորեն դա արել են, ինչո՞ւ թուրքերը՝ ոչ: Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին՝ ինչո՞ւ դուք սպանեցիք հայերին, ո՞րն էր դրա պատճառը: Կրո՞նը, ես չեմ հավատում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյո՞ք այդտեղ կրոնական ինչ-որ բան կար, բայց՝ ոչ,  հետևաբար՝ դա կրոնական հարց չէր»,- ասել է Ազնավուրը։

Լրագրողը հարցազրույցի ընթացքում նաև հարց է հնչեցրել, թե ի՞նչ է նշանակում հայ լինել: Ի պատասխան նա ասել է. «Ինձ համար ֆրանսիացի լինելը շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը: Բայց ես հայ եմ և չեմ պատրաստվում դա ժխտել:  Դա պարզապես սարսափելի կլիներ: Ես չեմ սիրում, երբ մարդիկ թաքցնում են ինչ-որ բան, որովհետև նրանք վախենում են, որ իրենց ինչ-որ տեղ լավ չեն ընդունի»:

Տեսանյութը՝ այստեղ: