կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 17:07
Առանց Կատեգորիա

Արագած Ախոյանի հետ գերբնական բաներ են տեղի ունեցել

Արագած Ախոյանի հետ գերբնական բաներ են տեղի ունեցել

Փետրվարի 8-ի՝ լույս 9-ի գիշերը տիեզերքում ինչ-որ գերբնական բան տեղի չի ունեցել, մոլորակները տեղերով չեն փոխվել, արեւի խավարում տեղի չի ունեցել, Լուսինն էլ, ինչպես եղել է Երկիր մոլորակի միակ արբանյակը, այնպես էլ շարունակում է մնալ:

Բայց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի համար վերոհիշյալ գիշերն անցել է, հավանաբար, գերբնական ուժերի միջամտությամբ, հակառակ պարագայում` նախկին ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները հնարավոր չէ մեկնաբանել:

Այսպես` փետրվարի 8-ին պարոն Ախոյանը հարցազրույց է տվել մեր կայքին: ԲՀԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հարցին պատգամավորը պատասխանել է. «ԲՀԿ-ում եղել են խմորումներ. կեսն ուզում էր համագործակցել իշխանության հետ, կեսը՝ ոչ: Իրականում իշխանության հետ համագործակցելն ամոթ բան չէ, շատ լավ է, որովհետեւ դա ինքնանպատակ չէ, որովհետեւ ծանր մարտահրավերներ են սպասվում, պատասխանատվության բեռը վերցնելու ուժ, կարողություն պետք է ունենալ»:

Արդեն փետրվարի 9-ին «Առավոտ»-ի հետ զրույցում պատգամավորն ասում է. «ՙԵս չեմ մասնակցել ֆրակցիայի /նկատի ունի ԲՀԿ խմբակցությունը/ ներքին խմորումներին, բայց կային մարդիկ, որոնք, ըստ ինձ հասած լուրերի, ուզում էին կոալիցիա մտնել: Ուղղակի ինձ համար անհասկանալի է, թե նրանք ո՞նց են մտածում: Ես համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի տեսակետին` խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի, եւ այդ ընթացքում իշխանության հետ կոալիցիա կազմելը չի բխում կուսակցության շահերից»:

Չի բացառվում, որ վաղը Արագած Ախոյանը լրատվականներից մեկին եւս հարցազրույց տա և ուրիշ բան հայտարարի: Չէ՞ որ հենց ինքն է երեկ ասել. «Ինձ համարում եմ մի ներկապնակ՝ բոլոր կուսակցությունների փունջ, ամեն ինչ էլ իմ մեջ կա»:

Հովիկ Աֆյան