կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-17 12:40
Հասարակություն

Մետրոպոլիտենի` աշխատանքից ազատված աշխատակիցները մտադիր են դիմել դատարան

Մետրոպոլիտենի` աշխատանքից ազատված աշխատակիցները մտադիր են դիմել դատարան

Մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ, որոնց աշխատանքից հեռացրել էին բողոքի ակցիա իրականացնելուց անմիջապես հետո, մտադիր են դատական հայց ներկայացնել ընդդեմ մետրոպոլիտենի ղեկավարության` վերականգնելու համար իրենց աշխատանքային իրավունքները: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի` աշխատանքից ազատված երեք աշխատակիցներից մեկը` Անդրանիկ Գևորգյանը:

 

Նա նշեց, որ ներկա փուլում աշխատանքից ազատված աշխատակիցները խորհրդակցում են փաստաբանների հետ, կազմում անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Հարցին` իր կարծիքով` իրականում ինչո՞ւ են իրեն աշխատանքից ազատել, Անդրանիկ Գևորգյանը պատասխանեց, որ անձնական զրույցում մետրոպոլիտենի ղեկավարությունն իրեն ասել է. «Պետք է չանեիք էդ բանը»: Սակայն փաստացի իրեն ազատել են անվստահության հիմքով:

 

Իսկ թե ինչո՞ւ մետրոպոլիտենի աշխատակիցները չըմբոստացան ղեկավարության դեմ իրենց կոլեգաների հանդեպ անարդար վարվելու պատճառով, Անդրանիկ Գևորգյանը կարծում է, որ, ամեն դեպքում, նրանք իրենց կողքին կանգնած են, սակայն այդ պատճառաբանությամբ գործադուլի դիմելը կլիներ անօրինական, բացի այդ` գործադուլը ենթադրում է որոշակի ժամանակ պահանջող գործընթաց, որն առայժմ հնարավոր չէ: