|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Այս օրերին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը թե՛ իր սենյակում, թե՛ ԱԺ նիստերի դահլիճում կարդում է հայ ժամանակակից գրողներից մեկի գիրքն այն մասին, թե ինչպես է մարդը խորհրդային տարիներին իր քաղաքական հայացքների համար հայտնվում ռուսական հին բանտերից մեկում՝ Վլադիմիր քաղաքի բանտում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանն էլ իր քաղաքական հայացքների համար հայտնվի բանտում, նա պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում: Լինելով փաստաբան՝ ես շատ եմ շփվել ՔԿՀ-ների պետերի հետ:վՆրանցից մեկին մի անգամ ասացի. «Իսկ Ձեր նախորդը հիմա ո՞ւր է…»: Ն,ախորդը իհարկե, հայտնվել էր բանտախցում: Այդ ՔԿՀ պետը մտածեց, մտածեց ու համաձայնեց, որ իսկապես կա խնդիր, որ կարող է մի օր էլ ինքը հայտնվել բանտախցում: Այնպես որ՝ ՔԿՀ պետերը պետք է կալանավորների նկատմամբ ցուցաբերեն պատշաճ մարդկային վերաբերմունք, որովհետև նման պետության մեջ, որում մենք ենք ապրում, ոչ ոք ապահովագրված չէ նման բաներից»:
Զարուհի Փոստանջյանը թեև չի եղել բանտարկյալ, սակայն եղել է մեղադրյալ՝ իր փաստաբանական դիրքորոշման համար: «Այնպիսի մի տարածքում ենք ապրում, ուր գործում է ավտորիտար ռեժիմը, հետևաբար, ոչինչ բացառել հնարավոր չէ»,- ասաց նա: