կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 17:25
Աշխարհ

Թուրքիայի էներգետիկայի նախարարը ՌԴ-ի հետ համագործակցության հույս ունի

Թուրքիայի էներգետիկայի նախարարը ՌԴ-ի հետ համագործակցության հույս ունի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ իր գերատեսչությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և  էներգետիկ նախագծերի իրականացման շարունակմամբ. հայտնում է РИА Новости-ն:

«Իհարկե, մենք գնահատում ենք էներգակիրների տարբեր տարբերակներ, քննարկում ենք էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման հարցն ու նոր մատակարարներ ենք փնտրում։ Սակայն էներգետիկ ոլորտում առկա հուսալի նախագծերը, որոնց հետ որևէ խնդիր չենք ունեցել, շարունակելու ենք իրականացնել նույն ռեժիմով»,- ասել է նա։