|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, «Ալաշկերտ»-ի հարձակվող Միհրան Մանասյանի համար յուրաքանչյուր Ամանոր էլ հիշարժան է: «Բայց ամենահիշարժան տարին տղայիս ծննդյան տարին էր: Դա, կարծես, Ձմեռ պապիկից մի մեծ նվեր լիներ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ծիծաղելով ասաց նա:
Ֆուտբոլիստը, երբ փոքր էր, Ձմեռ պապից փոքր գնդակ և խաղակոշիկ է խնդրել: «Ես և եղբայրս Ձմեռ պապից նվեր էինք ուզել: Մայրիկն առել էր նվերն ու դրել պահարանի մեջ: Ես պատահական պահարանում տեսա նվերն ու այդ օրվանից հասկացա, որ Ձմեռ պապ իրականում չկա»,- պատմեց նա:
Մանասյանը տոնական սեղանը գցելու հետ առանձնապես սեր չունի: «Կողքից նայում եմ, թե երբ են վերջացնելու, որ սկսեմ ուտելը»,- կատակում է նա: «Իսկ խոզի բո՞ւդ, թե՞ տոլմա»,- հետաքրքրվում ենք մեկ: Պատասխանը միանշանակ է՝ տոլմա: Հետո հավելում է՝ առանց մսի չի պատկերցնում ամանորյա սեղանը:
Երազանքների մասին չի սիրում խոսել: Ավելի ճիշտ` ասում է. «Երազանքներ ընդհանրապես չեմ պահում»: