Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու` «Ալաշկերտ»-ի հարձակվող Միհրան Մանասյանը դարձավ 9 գոլի հեղինակ: Yerkir.am-ի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսեց ավարտված մրցաշրջանում իր ելույթների, ապագա ծրագրերի, ինչպես նաև Եվրոպա լիգայի որակավորման փուլի սպասելիքներից:
-Նախորդ մրցաշրջանում 17 գոլով ճանաչվեցիք առաջնության լավագույն ռմբարկու: Ի՞նչը խանգարեց այս տարի կրկնել այդյունավետությունը:
-Ինձ համար մրցաշրջանը անհաջող սկսվեց, քանի որ վնասվածքի պատճառով բաց թողեցի առաջնության սկզբնամասը, ինչն էլ խանգարեց կրկնել անցած մրցաշրջանի արդյունավետությունը: Նույնիսկ մեկ մարզում բաց թողնելը խաղադաշտում զգացնել է տալիս:
-Ի՞նչը օգնեց «Ալաշկերտ»-ին վերջին խաղերում լավ հանդես գալ և նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր:
-Վերջին խաղերում մեր թիմն ավելի համախմբված գործեց, հավատալով որ հնարավոր է գրավել 4-րդ հորիզոնականը:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպա լիգայից:
- Պետք է փորձենք հաջող խաղալ ինչքան որ մեր ուժը թույլ կտա:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Ինչպես բոլոր պրոֆեսինոնալ ֆուտբոլիստները, այդպես էլ ես, ցանկանում եմ խաղալ ավելի բարձրակարգ թիմում, բայց հիմա միայն մտածում եմ Եվրոպա լիգայի որակավորման փուլում իմ թիմին օգնելու մասին:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ