Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, հրադադարի խախտման դեպքերն ավելի քիչ են եղել: «Հույս ունենք, որ այդ հանգստությունը կպահպանվի»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ տարեվերջին կհրապարակեն ադրբեջանական կողմի կրած զոհերի մասին. տարբեր տեղեկություններով` անցնող տարվա ընթացքում այդ զոհերի թիվն անցնում է 210-ը, իսկ հայկական կողմի զոհերի թիվը կհրապարակվի պաշտոնապես:
ՊՆ խոսնակի խոսքով՝ վերջին շրջանում լարվածությունը գերակշռում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, իսկ Հայաստանի հետ սահմանին համեմատաբար հանգիստ է:
«Ադրբեջանական կողմն իր ողջ սպառազինությունն է օգտագործում: Տեսնելով, որ չեն կարողանում ինչ-որ արդյունքի հասնել, խոշոր տրամաչափի զենքեր են կիրառում: Մենք կարող ենք 10 արկին 1 արկով պատասխանել, բայց դիպուկ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` տանկի կրակոցը մարտական ֆունկցիա կատարելիս այնքան ազդու չէ, որքան հրետանին. այս տարի մեկ ավելի վատ ցուցանիշ ունենք` Դ-30 հաուբից հրանոթը, որի կիրառումն առաջնագծում ավելի վտանգավոր է, քան տանկինը:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա պատերազմական իրավիճակ է, և ես կխնդրեի ձեր տերմինաբանության մեջ չօգտագործել հրադադարի խախտում արտահայտությունը, որովհետև հրադադարի խախտում մենք այլևս չունենք, հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել, որը նրա մոտ չի ստացվում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: