|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. սկսել են նրա մասին կեղծ տեղեկություններ տարածել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս ապատեղեկատվության առնչությամբ նախագահի խոսնակը նաեւ նշել էր. «Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»: