Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ- ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը:
Ծրագիրը կօժանդակի ընտրված մարզերում զբոսաշրջության մասնակցության աճին, որը տեղի կունենա ենթակառուցվածքներում ներդրումների, քաղաքային վերածննդի, մշակութային ժառանգության վերականգնման, ինչպես նաև` մասնավոր հատվածի ներդրումների խթանում ապահովող համալիր մոտեցման իրականացման միջոցով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժին