կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 17:35
Աշխարհ

Գերմանական բանկը Դոնալդ Թրամփին ավելի քան 2 մլրդ դոլար վարկ է տրամադրել

Գերմանական բանկը Դոնալդ Թրամփին ավելի քան 2 մլրդ դոլար վարկ է տրամադրել

Գերմանական Deutsche Bank-ը ոչ միանվագ կերպով ավելի քան 2 մլրդ դոլար վարկ է տրամադրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ խոշոր գործարար եղած տարիներին: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:

Այս մասին հայտնի է դարձել բանկի ավելի քան 20 աշխատակցի հետ հարզացրույցների արդյունքում: Ըստ նրանց` բանկը, անտեսելով բազմաթիվ նախազգուշացումները, անընդհատ վարկ է տվել ապագա նախագահին:

Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ Թրամփը, փորձելով վարկ ստանալ բանկից, հաճախ չափազանցրել է իր կարողության չափը: Օրինակ` երբ փորձել է Չիկագոյում երկնաքերի կառուցման համար վարկ ստանալ, ասել է՝ իբր 3 մլրդ դոլար կարողություն ունի: Այնուամենայնիվ, բանկը պարզել է` գումարն իրականում 788 մլն դոլար է: Deutsche Bank-ը, սակայն, համաձայնել է գործարարին ավելի քան 500 մլն դոլար հատկացնել: Վարկը տրամադրվել է 2005թ: 

Հինգ տարի անց Թրամփը դիմել է միևնույն բանկին՝ խնդրելով իրեն 100 մլն դոլար վարկ տրամադրել Doral Golf Resort and Spa-ի գնման համար: Այս անգամ ևս պարզվել է, որ գործարարը ստում է ունեցած գումարի մասին ու մոտ 70%-ով չափազանցնում իր անշարժ գույքի իրական արժեքը: Բայցևայնպես, ինչպես և նախորդ անգամ, բանկը չի մերժել նրան: