Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր ընտրատարածքում որոշ օբյեկտներում շինարարական աշխատանքներ կատարելու համար առաջարկներ է արել լրացուցիչ գումարներ հատկացնել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով։Տարօրինակն այն է. որ նրա բոլոր առաջարկություններն կլոր թվերով են. օրինակ, առաջարկում Է ուղիղ 50 մլն դրամ հատկացնել Բաղրամյան գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար, 40 մլն՝ Թաիրով գյուղի կոյուղու համար...։ ՈրևԷ շինաշխատանքի նախահաշիվ չի կարող այսքան կլոր թիվ կազմել։ Այլ կերպ ասած, Շմայսը առաջնորդվում է աչքաչափով, ոչ թե նախահաշվով։ Բայց ամենատարօրինակն այն է, որ նրա 4 առաջարկներից երկուսը կառավարությունն ընդունել է, մեկը ամբողջությամբ, մեկը մասնակի։ Ընդ որում կառավարությունը նույնպես առաջնորդվել է աչքաչափով՝ Շմայսի առաջարկած օբյեկտներից մեկի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով նախատեսվել է էլի կլոր 5.0 մլն դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։