Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի մշտական բնակչության թիվն էականորեն նվազել է: Այսօր Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ի մշտական բնակչության թիվը կազմել է 2 979 900 մարդ, որը, ընթացիկ տարվա հունվարի համեմատ, նվազել է 6200-ով, իսկ նախորդ տարվա համեմատ` 15 000-ով:
Ըստ Կույումջյանի` մշտական բնակչության թվաքանակի նվազման պատճառները մի քանիսն են` ծնելիության նվազում, մահացության ավելացում և երկրից մեկնողների թվի աճ:
«Միգրացիայի մնացորդը, օրինակ, կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացիներ այս տարի ՀՀ-ից մեկնել և չեն վերադարձել: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը կազմել է 17 169, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Փոխարենն ավելացել է մահացության դեպքերի քանակը` 2,1 տոկոսով. նախորդ տարվա 14 403 դեպքի համեմատ` այս տարի գրանցվել է մահվան 14 709 դեպք»,- ասաց նա:
Ըստ Կույումջյանի` ծնունդների և մահերի ցուցանիշների տարբերությամբ ձևավորվում է բնական հավելաճը` կազմելով 2460 մարդ, և այս ցուցանիշը նույնպես նվազել է, նախորդ տարվա համեմատ, 38,3 տոկոսով: