Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչները Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում պատասխանեցին նրանց հուզող մի շարք հարցերի:
Կողբեցիներից մեկը հետաքրքրվեց, թե Սահմանադրությունը չի՞ սահմանում այնպիսի դրույթներ, որը կարելի է պատասխանատվության ենթարկել նախագահին, կամ չի՞ գործում, արդյոք, նրան հետ կանչելու մեխանիզմ:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, ՀՅԴ-ական Մարատ Գրիգորյանը բացատրեց, որ բարեփոխված Սահմանադրությամբ` նախագահն ունենում է պարզապես սիմվոլիկ նշանակություն, արբիտրի դեր է ստանձնում:
ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ` տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նշեց, որ նախագահի պաշտոնանկության հարցի կարգավորման երեք դեպք է նախատեսում: «Դավաճանություն, այլ ծանր հանցագործություններ կամ Սահմանադրության կոպիտ խախտում: Այս երեք դեպքերի առկայության դեպքում է հնարավոր ԱԺ-ում նախաձեռնել նախագահի պաշտոնանկությունը: Պատգամավորները պետք է դիմեն Սահմանադրական դատարան` եզրակացություն ստանալու համար: Եզրակացությունը ստանալուց հետո պետք է պատգամավորների ձայների երկու երրորդով ընդունեն հանրապետության նախագահի պաշտոնանկությունը, այսինքն` հետ կանչման մեխանիզմ կա, նաև` հետկանչման մեխանիզմ է գործում պատգամավորների դեպքում»,- ասաց ՀՅԴ-ականը: