Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Իսահակյան 38 հասցեում` «Մելոման» ակումբի ճակատային մասում, բացվեց ռուս հանրահայտ գրող և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը: Հարթաքանդակի հեղինակը լատիշ անվանի քանդակագործ Յանիս Ստրուպիլիսն է, այն կյանքի է կոչվել «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից:
ԽՍՀՄ տիեզերագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը նշեց, որ լիահույս է, որ այսուհետ մարդիկ կիթառով կգան այստեղ, կնստեն և ինքնամոռաց կերգեն:
«Քանդակը հիանալի երկրում և հիանալի վայրում է տեղադրված` անցորդների աչքի առջև: Մի բան կուզեի ասել` լավ է, որ հենց Երևանում տեղադրվեց Վիսոցկու քանդակը` սա արդեն ինչ-որ բան է ասում»,-ասաց Սավինիխը:
Ի դեպ, հաջորդ նմանատիպ արձան կտեղադրվի Փարիզում:
Հիշեցնենք, որ քանդակը տրամագծով զարդարված է Վիսոցկու ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, դրանց թվում է նաև Արմեն Ջիգարխանյանի ինքնագիրը: